14:04  ,  20 օգոստոսի, 2018

Դավիդ Յուրչենկոն ներողություն է խնդրել երկրպագուներից

Կրասնոյարսկի «Ենիսեյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում «Ռոստովից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո ներողություն է խնդրել երկրպագուներից:

«Լինում են խաղեր, որոնցում թիմերից մեկի գոլերը չեն գնում, իսկ մյուսի մոտ ստացվում է ամեն բան: Ավաղ: Ներողություն ենք խնդրում պարտության համար: Կլինեն հաղթանակներ եւ գոլեր: Բոլորը պետք է վերլուծեն իրենց գործողություններ եւ անեն ճիշտ հետեւություններ»,- թվիթերյան էջում գրել է Հայաստանի հավաքականի թեկնածուն:

Հիշեցնենք, որ Ռոստովում կայացած խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» կազմում փոխարինման էր դուրս եկել 54-րդ րոպեին:

Ռուսաստանի առաջնության մեկնարկային 4 տուրերից հետո Պրեմյեր լիգայի նորեկ «Ենիսեյը» մեկ միավորով վերջին տեղում է: 

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Ռոստով» - «Ենիսեյ»՝ 4:0

Բյորն Սիգուրդարսոն, 31, 35, Ալեքսեյ Իոնով, 58, Այազ Գուլիեւ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում