13:33  ,  20 օգոստոսի, 2018

«Կյեւոյի» դարպասապահը Ռոնալդուին շնորհակալություն է հայտնել աջակցության համար

«Կյեւոյի» իտալացի դարպասապահ Ստեֆանո Սորետնինոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: «Կյեւոյի» ու «Յուվենտուսի» միջեւ Իտալիայի առաջնության առաջին տուրի խաղի վերջնամասում 39-ամյա իտալացին բախվել էր Ռոնալդուի հետ եւ քթի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց:

«Աջակցության խոսքեր եմ ստացել Կրիշտիանու Ռոնալդուից, որը շուտափույթ ապաքինում մաղթեց ինձ: Շնորհակալությո՛ւն, լեգենդ»,- թվիթերյան էջում գրել է Ստեֆանո Սորենտինոն:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 3:2 հաշվով՝ հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակում: Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված 33-ամյա Ռոնալդուն նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Ստեֆանո Սորետնինոն 2016 թվականից է հանդես գալիս «Կյեւոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English