14:44  ,  20 օգոստոսի, 2018

Լոպետեգի. Գոհ եմ խաղի որակից, սակայն «Ռեալն» առաջադիմելու տեղ ունի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Խետաֆեի» նկատմամբ տնային հաղթանակը 2:0 հաշվով:

«Մենք կառավարում էինք լավ թիմի դեմ խաղում: «Խետաֆեին» թույլ չտվեցինք ստեղծել գոլային պահեր, իսկ մենք խփեցինք 2 գոլ: Առաջադիմելու տեղ ունենք, սակայն գոհ ենք արդյունքից: Խաղի որակը գոհացրեց ինձ:

Ցանկանում եմ առավելագույնը ստանալ թիմից: Միայն այդ կերպ կարելի է հաղթել առաջնությունում: Ամեն բան մեզանից է կախված, այս կազմը պետք է դառնա հրաշալի թիմ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ պաշտոնական խաղերում դա «Ռեալի» առաջին հաղթանակն էր Լոպետեգիի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում