13:12  ,  20 օգոստոսի, 2018

21-րդ դարում Իսպանիայի առաջնությունում հեթ-տրիկով նորամուտը նշած առաջին ֆուտբոլիստը

«Սեւիլիայի» նորեկ Անդրե Սիլվան, հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Ռայո Վալյեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղում (4:1), դարձել է տպավորիչ ցուցանիշի հեղինակ:

Պորտուգալացի հարձակվողը 21-րդ դարում առաջին ֆուտբոլիստն է, որը Պրիմերայում 3 գոլ է խփում նորամուտի խաղում:

Հիշեցնենք, որ «Սեւիլիան» այս ամռանը վարձակալել էր Անդրե Սիլվային, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է իտալական «Միլանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում