12:39  ,  20 օգոստոսի, 2018

15 տարի առաջ այս օրը Ռոնալդուն նորամուտն է նշել Պորտուգալիայի հավաքականում

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն 15 տարի առաջ այս օրը՝ 2003 թվականի օգոստոսի 20-ին, նորամուտն է նշել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում: Դա տեղի է ունեցել Ղազախստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որում պորտուգալացիները հաղթել են նվազագույն հաշվով:

Մինչեւ օրս 33-ամյա Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 154 հանդիպում եւ դարձել 85 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ: Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստն ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է եւ ռեկորդակիր է նաեւ անցկացրած խաղերի ցուցանիշով: 2016-ին Ռոնալդուն պորտուգալացիներին օգնեց դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս