11:37  ,  20 օգոստոսի, 2018

ATP. Ջոկովիչն առաջադիմել է պատմական հաջողությունից հետո

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) օգոստոսի 20-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Առաջին ռակետի կոչումը պահպանել է իսպանացի Ռաֆայել Նադալը, որին հաջորդում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Սերբ Նովակ Ջոկովիչը ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս-1000» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո առաջադիմել է 4 աստիճան եւ բարձրացել 6-րդ տեղ:

Նախօրեին 31-ամյա Ջոկովիչը դարձել էր պատմության առաջին թենիսիստը, որը հաղթում է բոլոր՝ 9 «Մասթերսներում»: 

22-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը պահպանել է 27-րդ տեղը եւ շարունակում է մնալ Ռուսաստանի առաջին ռակետը:

Կանանց դասակարգման առաջատարը շարունակում է մնալ ռումինացի Սիմոնա Հալեպը, որը Ցինցինատիի մրցաշարի եզրափակիչում նախօրեին պարտվել էր հոլանդացի Կիկի Բերտենսին (6:2, 6:7, 2:6)

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 10040
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 7080
3 (3). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 5500
4 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) – 4845
5 (6). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) – 4615
6 (10). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 4445
7 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 4445
8 (5). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3790
9 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 3485
10 (11). Դավիդ Գոֆեն (Բելգիա) – 3435

27 (27). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1525

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – 8061
2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) – 5975
3 (3). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) – 5482
4 (4). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) – 5305
5 (6). Պետրա Կվիտովա (Չեխիա) – 4840
6 (5). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – 4725
7 (7). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) – 4555
8 (8). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) – 4105
9 (10). Յուլիա Գյորգես (Գերմանիա) – 3815
10 (11). Ելենա Օստապենկո (Լատվիա) – 3787

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English