02:55  ,  20 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Կարյակինին հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

Առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով 69-րդ քայլում հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ երկրորդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի 1.5 միավոր եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Օգոստոսի 20-ին կայանալիք երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի Մագնուս Կարլսենի հետ:

«Սինքֆիլդի գավաթ», երկրորդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 1:0

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում