02:14  ,  20 օգոստոսի, 2018

Ցինցինատի. Ջոկովիչը 6-րդ փորձից հաղթեց եզրափակիչում, իսկ Ֆեդերերը պարտվեց առաջին անգամ

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված թենիսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի 10-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը:

Եզրափակիչում սերբ թենիսիստը 6:4, 6:4 հաշվով հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: Մրցախաղը տեւեց 1 ժամ 24 րոպե:

Նովակ Ջոկովիչը դարձավ պատմության առաջին թենիսիստը, որը հաղթեց բոլոր՝ 9 «Մասթերսներում»: 

31-ամյա Ջոկովիչը 70-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ երկրորդն այս մրցաշրջանում: Հուլիսին նա հաղթել էր նաեւ Ուիմբլդոնի մրցաշարում:

Ռոջեր Ֆեդերերը 7 անգամ հաղթել է Ցինցինատիի մրցաշարում, որի եզրափակիչում պարտվեց առաջին անգամ: Նովակ Ջոկովիչը Ցինցինատիի մրցաշարի եզրափակիչում խաղաց 6-րդ անգամ, իսկ նախորդ 5 դեպքերում պարտություն էր կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում