10:12  ,  20 օգոստոսի, 2018

Պոգբա. Առաջին հերթին ես եմ մեղավոր պարտության համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում «Բրայթոնից» կրած պարտությունը 2:3 հաշվով:

«Բրայթոնը» ավելի ծարավ էր հաղթանակի, քան մենք: Ես մեղավոր եմ առաջին հերթին: Ես բավականաչափ լավ չձգտեցի: Մենք թույլ տվեցինք սխալներ, որոնք պետք է չլինեին:

Նախորդ շաբաթ մենք տանն էինք խաղում, իրավիճակն այլ էր: Տարբեր թիմեր, տարբեր տակտիկաներ: Գիտեմ, որ հնարավոր չէ միշտ լավ խաղալ, սակայն գործի հանդեպ քո վերաբերմունքը պետք է լինի բարձր մակարդակի վրա: Այսօր դա չհերիքեց մեզ»,- Պոգբայի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Բրայթոնում կայացած խաղում դաշտի տերերը 3 գոլ էին խփել առաջին խաղակեսում, իսկ Պոգբան ավելացված ժամանակում կրճատեց հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում