23:28  ,  19 օգոստոսի, 2018

«Վարդարը» հաղթեց Տիգրան Բարսեղյանի գոլի շնորհիվ

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության երկրորդ տուրում «Վարդարը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության է հասել «Ռենովայի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլը 75-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: 24-ամյա ֆուտբոլիստը «Վարդարի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ 43-րդ րոպեին ստացել է դեղին քարտ:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ Մակեդոնիայի առաջնության առաջին տուրի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում