19:38  ,  19 օգոստոսի, 2018

«Յան Ռեգենսբուրգը» Սարգիս Ադամյանի հետ դուրս մնաց Գերմանիայի Գավաթից

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Չեմի Լայպցիգին» եւ լքեց պայքարը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին, երբ «Յան Ռեգենսբուրգը» հաղթում էր 1:0 հաշվով:

Հիշեցնենք, որ վերջերս 25-ամյա Ադամյանը երկարաձգել էր պայմանագիրը գերմանական ակումբի հետ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում