19:25  ,  19 օգոստոսի, 2018

Ռուսաստանի չեմպիոնն ընդհատեց գոլազուրկ շարքը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» Սամարայում նվազագույն հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»: Ռուսաստանի գործող չեմպիոնի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց թիմի նորեկ, Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Գժեգոժ Հրիհովյակը:

«Լոկոմոտիվն» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում եւ 5 միավորով բարձրացավ 8-րդ տեղ: Ընդ որում՝ մոսկովյան ակումբը գոլ չէր խփել նախորդ 9 պաշտոնական խաղերում:

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Կռիլյա Սովետով» - «Լոկոմոտիվ»՝ 0:1

Գժեգոժ Հրիհովյակ, 37

Հեռացում՝ Վլադիսլավ Իգնատեւ, 78 («Լոկոմոտիվ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում