16:20  ,  19 օգոստոսի, 2018

Էռնեստո Վալվերդե. «Բարսելոնան» չցուցադրեց իր լավագույն խաղը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Ալավեսի» նկատմամբ 3:0 հաշվով տնային հաղթանակն Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում:

«Մեզ չհաջողվեց ցուցադրել մեր լավագույն խաղը: Մրցակցի խորը պաշտպանությունը դանդաղեցնում էր մեր կոմբինացիոն գործողությունները: «Ալավեսը» պաշտպանվում էր մեծ ուժերով, այդ պատճառով մեզ համար դժվար էր: Հիմա դեռ օգոստոսն է եւ հուսով եմ, որ մենք կավելացնենք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում կատալոնական ակումբից դուբլի հեղինակ էր դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի էր ընկել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում