14:14  ,  19 օգոստոսի, 2018

«Կյեւոյի» դարպասապահը քթի կոտրվածքով հոսպիտալացվել է Ռոնալդուի հետ բախվելուց հետո

«Կյեւոյի» իտալացի դարպասապահ Ստեֆանո Սորետնինոն հոսպիտալացվել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության առաջին տուրի խաղում, գրում է Football Italia-ն:

Վերոնայում կայացած հանդիպման վերջնամասում 39-ամյա իտալացին բախվել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ եւ խաղադաշտը լքել պատգարակով: Սորենտինոն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 3:2 հաշվով՝ հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակում: Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված 33-ամյա Ռոնալդուն նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English