15:15  ,  19 օգոստոսի, 2018

Հարի Քեյնը վերջապես գոլ է խփում օգոստոսին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի գոլին «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում (3:1):

25-ամյա անգլիացին Պրեմյեր լիգայում առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ օգոստոս ամսին: Մինչեւ այս նա օգոստոսին մասնակցել էր Անգլիայի առաջնության 14 խաղերի, որոնցում չէր կարողացել աչքի ընկնել:

Հիշեցնենք, որ Անգլիայի նախորդ առաջնությունում Քեյնը խփել էր 30 գոլ եւ 2 գնդակ զիջել լավագույն ռմբարկու ճանաչված Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս