02:06  ,  19 օգոստոսի, 2018

Մեսիի դուբլը եւ Կոուտինյոյի գոլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Ալավեսի» հետ: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն հաղթեց 3:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում հաշիվը բացեց կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսին, որը Անդրես Ինյեստայի հեռանալուց հետո թիմի նոր ավագն է: Արգենտինացի հարձակվողը խփեց Իսպանիայի առաջնությունների 6000-րդ գոլը: 5000-րդ գոլը եւս 9 տարի առաջ խփել էր Մեսին:

Վերջնամասում «Բարսելոնայի» առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, իսկ Մեսին ավելացված ժամանակում խփեց նաեւ իր երկրորդ գոլը:

«Բարսելոնան» հավասարվեց «Լեւանտեին» եւ «Ռեալ Սոսյեդադին», որոնք նույնպես հաղթել են առաջին տուրում:

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 3:0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 64, 90+2, Ֆիլիպե Կոուտինյո, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով