22:37  ,  18 օգոստոսի, 2018

Պրեմյեր լիգա. Մխիթարյանի արդյունավետությունը «Արսենալում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» կազմում մասնակցել է Անգլիայի Պրեմյեր լիգայի 13 հանդիպման, դարձել է 3 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստի վիճակագրությունը հիշեցրել է Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Հենրիխ Մխիթարյանը «Չելսիի» խաղադաշտում դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: «Արսենալը» պարտվեց 2:3 հաշվով:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Չելսի» - «Արսենալ»՝ 3:2 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 9, Ալվարո Մորատա, 20, Մարկոս Ալոնսո, 81 – Հենրիխ Մխիթարյան, 37, Ալեքս Իվոբի, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում