21:19  ,  18 օգոստոսի, 2018

«Չելսի» - «Արսենալ». Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Չելսի» - «Արսենալ» խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ):

«Չելսին» իսպանացիներ Պեդրո Ռոդրիգեսի եւ Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ արդեն 20-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով: 37-րդ րոպեին Մխիթարյանը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 41-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ալեքս Իվոբիին:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 2:2: Ընդմիջում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում