20:54  ,  18 օգոստոսի, 2018

Նեյմարի եւ Մբապեի գոլերը ՊՍԺ-ին փրկեցին պարտությունից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա հանդիպում անցկացրեց «Գենգամի» հետ եւ տարավ կամային հաղթանակ 3:1 հաշվով:

20-րդ րոպեին դաշտի տերերը ֆրանսիացի հարձակվող Նոլան Ռուի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը:

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին պարտությունից հետո փրկեցին հարձակման առաջատարներ, բրազիլացի Նեյմարն ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն:

Նեյմարը 53-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, իսկ Մբապեն 82-րդ եւ 90-րդ րոպերին դարձավ դուբլի հեղինակ:

ՊՍԺ-ն երկու հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր ունի նաեւ «Ռեյմսը»:

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

«Գենգամ» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)

Նոլան Ռու, 20 - Նեյմար, 53, 11մ, Կիլիան Մբապե, 82, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում