20:02  ,  18 օգոստոսի, 2018

Ռոնալդուն նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում

Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում: Մեկնարկային տուրում Իտալիայի չեմպիոնները հյուրընկալվել են «Կյեւոյին»: Ռոնալդուն կենտրոնական հարձակվողի դիրքում է:

«Յուվենտուսի» մեկնարկային կազմը. Շչեսնի, Կանսելու, Բոնուչի, Կյելինի, Ալեքս Սանդրո, Խեդիրա, Պյանիչ, Դուգլաս Կոստա, Կուադրադո, Դիբալա, Ռոնալդու:

Հանդիպումը մեկնարկել է Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում