18:23  ,  18 օգոստոսի, 2018

Բարձրագույն խումբ. «Լոռին» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում Վանաձորի «Լոռին» հյուրընկալեց Երեւանի «Արցախին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով՝ տանելով առաջին հաղթանակը Բարձրագույն խմբում:

Վանաձորյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հաիթին ներկայացնող հարձակվող Ջոնել Դեսիրեն: Աչքի ընկավ նաեւ կիսապաշտպան Վիգեն Ավետիսյանը: Վերջնամասում հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, սակայն կորզել ոչ ոքի չհաջողվեց:

«Լոռին» երեք խաղից հետո 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արցախը» երկու խաղից հետո 3 միավորով 5-րդն է:  

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Լոռի» - «Արցախ»՝ 3:2

Ջոնել Դեսիրե, 29,  43, Վիգեն Ավետիսյան, 49 - Գրիգոր Աղեկյան, 70, Կրիլ Վոլչկով, 74 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում