17:35  ,  18 օգոստոսի, 2018

100 տարում առաջին ֆուտբոլիստը, որը չլինելով ծնված Բրազիլիայում՝ կխաղա այդ երկրի հավաքականում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան դարձավ Բրազիլիայի հավաքականի պատմության նախորդ 100 տարում առաջին ֆուտբոլիստը, որը չլինելով ծնված Բրազիլիայում՝ կխաղա այդ երկրի հավաքականում, հաղորդում է Sky Sport-ը:

22-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Բելգիայում, հանդես է եկել այդ երկրի պատանեկան հավաքականներում, սակայն 2014 թվականին հրավեր էր ստացել Բրազիլիայի երիտասարդական հավաքականից, որի կազմում 2015 թվականին մասնակցել է Նոր Զելանդիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Նախորդ երկու մրցաշրջաններում Պերեյրան վարձակալությամբ հանդես է եկել Իսպանիայում՝ «Գրանադայում» եւ «Վալենսիայում»:

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում նա 90 րոպե խաղաց «Լեսթեր Սիթիի» դեմ՝ 2:1:

Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերի 11-ին Վաշինգտոնում կխաղա Սալվադորի, սեպտեմբերի 15-ին Նյու Ջերսիում՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ:

Բրազիլիայի հավաքական

Դարպասապահներ. Ալիսոն («Լիվերպուլ»), Հյուգո («Ֆլամենգո»), Նետո («Վալենսիա»):

Պաշտպաններ. Ալեքս Սանդրո(«Յուվենտուս»), Դեդե («Կրուզեյրո»), Ֆաբինյո («Լիվերպուլ»), Ֆագներ («Կորինտիանս»), Ֆելիպե («Պորտու»), Ֆիլիպե Լուիս («Աթլետիկո»), Մարկինյոս, Տիգո Սիլվա (երկուսն էլ՝ ՊՍԺ):

Կիսապաշտպաններ. Անդրեաս Պերեյրա(«Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆիլիպե Կոուտինյո, Արթուր (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կազեմիրո («Ռեալ»), Ֆրեդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուկաս Պակետա («Ֆլամենգո»), Ռենատո Աուգուստո («Բեյցզին Գոան»):

Հարձակվողներ. Դուգլաս Կոստա («Յուվենտուս»), Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»), Նեյմար (ՊՍԺ), Պեդրո («Ֆլումինենսե»), Վիլիան («Չելսի»), Էվերտոն («Գրեմիա»):

Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերի 8-ին կմրցի ԱՄՆ-ի, սեպտեմբերի 12-ին՝ Սալվադորի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում