12:16  ,  18 օգոստոսի, 2018

ՀԲՖ նախագահ. ՀԱՕԿ-ը վերադաս չէ, ֆեդերացիան գրանցող մարմին չէ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերընտրված նախագահ Արթուր Գեւորգյանը պատասխանել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե անհրաժեշտության դեպքում կստեղծվի բռնցքամարտի նոր հանրապետական ֆեդերացիա:

«ՀԱՕԿ-ը վերադաս չէ, ֆեդերացիան գրանցող մարմին չէ, մեզ հաստատում է միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն: ՀԱՕԿ-ի կողմից միջամտությունը օլիմպիական խարտիայի կոպիտ խախտում է:

ԱԻԲԱ-ն մեզ նամակ է ուղարկել, որ Հայաստանի սպորտի կառույցը կասկածներ ունի եւ մեզնից խնդրել են որոշակի տեղեկություններ, նրանք ստացել են այդ փաստաթղթերը եւ շնորհավորել են մեզ:

ՀԱՕԿ-ի միջամտության մասին կտեղեկացվի ՄՕԿ-ը, որպեսզի թույլ չտա միջամտել եւ խոչընդոտել մի շարք սպորտային կառույցների գործունեությանը»,- ասել է Արթուր Գեւորգյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում