11:36  ,  18 օգոստոսի, 2018

Գերմանիայի ամենասիրված եւ ամենաատելի ակումբները

Գերմանիայում ամենասիրված ֆուտբոլային ակումբը Դորտմունդի «Բորուսիան» է: Statista վիճակագրական ընկերության հարցման մասնակիցների 52 տոկոսը իրեն համարել է «Բորուսիայի» երկրպագու կամ համակիր: 17 տոկոսն ատում է «Բորուսիային», 31 տոկոսը չեզոք է արտահայտվել:

Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան», որին դրական է վերաբերվում հարցվածների 41 տոկոսը: Սակայն «Բավարիային» ատում է նույնպես 41 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Գերմանիայում: «Բավարիայի» վերաբերյալ չեզոք է արտայտվել 18 տոկոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում