10:13  ,  18 օգոստոսի, 2018

Ցինցինատի. Ֆեդերերն ուժեղ էր Վավրինկայից

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի երկրորդ ռակետը պարտության է մատնել շվեյցարացի Ստեն Վավրինկային՝ 6:7 (2:7), 7:6 (8:6), 6:2:

Երրորդ սեթի սկզբում հանդիպումն ընդհատվել է անձրեւի պատճառով: Ընդհանուր պայքարը տեւել է 2 ժամ 16 րոպե: Ֆեդերերն ու Վավրինկան հանդիպում էին 24-րդ անգամ: 21 հաղթանակ է տարել Ֆեդերերը:

Եզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կմրցի բելգիացի Դավիդ Գոֆենի հետ, որը երկու սեթում պարտության է մատնել արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում