01:15  ,  18 օգոստոսի, 2018

Ցինցինատի. Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

1 ժամ 44 րոպե տեւած պայքարում աշխարհի երկրորդ ռակետ Ֆեդերերը առավելության է հասել արգենտինացի Լենոարդ Մայերի նկատմամբ՝ 6:1, 7:6 (8:6):

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի  շվեյցարացի Ստեն Վավրինկան, որը 6:4, 6:3 հաշվով պարտության է մատնել հունգարացի Մարտոն Ֆուչովիչին:

Այս մրցաշարի մրցանակային հիմնադրամն այս տարի 5.6 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով