00:07  ,  18 օգոստոսի, 2018

«Սիբիրի» պաշտպան Սամվել Մնացյանը քաղցկեղի պատճառով բաց կթողնի մրցաշրջանը

Ռուսական «Սիբիրի» պաշտպան Սամվել Մնացյանը քաղցկեղի պատճառով բաց կթողնի Հոկեյի մայրցամաքային լիգայի մրցաշրջանը, հաղորդում է championat-ը:

28-ամյա հոկեյիստն այս ամռանն է «Ադմիրալից» տեղափոխվել «Սիբիր»:

«Նովոսիբիրսկում հետազոտությունն այնքան էլ լավ արդյունք ցույց չտվեց: Հիմա նրան ուղարկել ենք Գերմանիա եւ սպասում ենք վերջնական պատասխանների: Տեղեկությունը չէինք հրապարակում, որպեսզի լարվածության մեջ չպահեինք Սամվելի հարազատներին եւ հանրությանը»,- ասել է Մնացյանի գործակալ Շումի Բաբաեւը:

Championat-ի տվյալներով, ախտորոշումը հաստատվել է եւ հոկեյիստն այժմ բուժում է անցնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում