22:06  ,  17 օգոստոսի, 2018

Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվեց

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող թենիսի «Մասթեր-1000» շարքի մրցաշարի երրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց խորվաթ Մարին Չիլիչի հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 4:6, 6:3, 6:7 (5:7):

Քառորդ եզրափակիչում Չիլիչի մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան: Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ կանադացի Միլոշ Ռաոնիչն ու սերբ Նովակ Ջոկովիչը, բելգիացի Դավիդ Գոֆենն ու արգենտինացի Խուան-Մարտի Դել Պոտրոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով