21:44  ,  17 օգոստոսի, 2018

Սիմոնե Ձաձան հեռացավ «Վալենսիայից»

Իսպանական «Վալենսիայի» իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան տեղափոխվեց իտալական «Տորինո»: 27-ամյա ֆուտբոլիստը առաջիկա մրցաշրջանը կանցկացնի վարձակալությամբ, սակայն «Տորինոն» պարտավոր է հաջորդ ամռանը գնել նրա տրանսֆերային իրավունքը, որի արժեքը 12-14 միլիոն եվրո է:

Ձաձան «Վալենսիա» էր տեղափոխվել 2017թ. ձմռանը: «Յուվենտուսը» նրա համար  ստացել էր 16 միլիոն եվրո:

«Վալենսիայի» հետ անցկացրած 59 խաղում Ձաձան խփել է 19 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում