20:15  ,  17 օգոստոսի, 2018

Մեսիի եղբայրը դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման պայմանական

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսի եղբայրը դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման պայմանական: Մատիաս Մեսին մեղավոր է ճանաչվել ապօրինի հրազեն պահելու համար, հաղորդում է Ole-ն:

Փաստաբաններն ու մեղադրողները համաձայնության են հասել, որ Մեսիի եղբայրը պատիժը կկրի հանրօգուտ աշխատանքի տեսքով: Նա ամսական 8 ժամ դպրոցներից մեկում երեխաներին կսովորեցնի ֆուտբոլային հմտություններ:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերին Մատիաս Մեսիի զբոսանավում ոստիկանները գտել էին հրազեն, որի ծագման աղբյուրը նա չէր կարողացել ներկայացնել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում