19:01  ,  17 օգոստոսի, 2018

ՀՖՖ գործկոմը հաստատել է կազմակերպության նախագահի արտահերթ ընտրության օրը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն օգոստոսի 17-ին անցկացրել է հերթական նիստը՝ քննարկելով եւ հաստատելով ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը:  

ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:

Սպասվում է, որ ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն կլինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով