18:48  ,  17 օգոստոսի, 2018

ՖԻՖԱ-ն տուգանեց Մադրիդի «Աթլետիկոյին»

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն տուգանել է Մադրիդի «Աթլետիկոյին» կազմակերպության կանոնադրության խախտման համար: Իսպանական ակումբը տուգանվել է 46 հազար եվրոյով՝ տրանսֆերների եւ պայմանագրերի կնքման ժամանակ երրորդ կողմի մասնակցության համար:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Աթլետիկոն» դարձել է Իսպանիայի փոխչեմպիոն, Եվրոպայի լիգայի գավաթակիր, նաեւ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը՝ պարտության մատնելով Մադրիդի «Ռեալին»:

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Աթլետիկոն» օգոստոսի 20-ին կհյուրընկալվի «Վալենսիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English