18:12  ,  17 օգոստոսի, 2018

«Արսենալի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ջոել Քեմփբելը կարիերան կշարունակի Իտալիայի առաջնությունում: 26-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ֆրոզինոնեի» հետ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում:

Ջոել Քեմփբելը «Արսենալի» խաղացող էր 2011 թվականից, անցկացրել է 40 հանդիպում: Նա վեց անգամ վարձակալությամբ խաղացել է այլ թիմերում՝ «Լորիան», «Բետիս» (երկու անգամ), «Օլիմպիակոս», «Վիլյառեալ», «Սպորտինգ Լիսաբոն»:

Անցած մրցաշրջանում Քեմփբելը 9 հանդիպում է անցկացրել է «Բետիսի» կազմում, խփել է 2 գոլ:

«Ֆրոզինոնեն» երկու տարվա դադարից հետո դարձյալ վերադարձել է ուժեղագույնների խումբ եւ օգոստոսի 20-ին կայանալիք Իտալիայի առաջնության առաջին տուրում կհյուրընկալվի «Ատալանտային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում