16:06  ,  17 օգոստոսի, 2018

«Ռեալը» պատրաստ է 300 միլիոն եվրո վճարել Նեյմարի համար

Մադրիդի «Ռեալը» դարձյալ սկսել է հետաքրքրվել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով:

Կատալոնական Sport.es-ի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արքայական ակումբը պատրաստ է վճարել 300 միլիոն եվրո: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նման որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Աթլետիկոյից» 2:4 հաշվով պարտությունից հետո:

Աղբյուրը նշում է նաեւ, որ ՊՍԺ-ն մտադիր չէ ընդունել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ որեւէ առաջարկ:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու համար ֆրանսիական ակումբը 2017-ի ամռանը 222 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում