15:33  ,  17 օգոստոսի, 2018

Բական ու Լապադուլան հեռացան «Միլանից», ակումբն ունի 2 նորեկ

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է իտալական «Ջենոայի» ուրուգվայցի 25-ամյա կիսապաշտպան Դիեգո Լակսալտին ու իսպանական «Վիլյառեալի» 23-ամյա կիսապաշտպան Սամուել Կաստելյեխոյին ձեռք բերելու մասին:

Իտալական ակումբը հայտնել է նաեւ 2 ֆուտբոլիստների հեռանալու մասին: Թիմից հեռացել են կոլումբացի 31-ամյա ռմբարկու Կարլոս Բական ու իտալացի 28-ամյա հարձակվող Ջանլուկա Լապադուլան: Բական կարիերան կշարունակի «Վիլյառեալում», իսկ «Լապադուլան» կխաղա «Ջենոայում»:

«Միլանը» նաեւ հայտարարել է ամառային տրանսֆերային արշավի ավարտի մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում