15:10  ,  17 օգոստոսի, 2018

«Մանչեսթեր Սիթին» 3 ամսով կորցրեց Կեւին Դե Բրույնեին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի ապաքինման համար կպահանջվի մոտ 3 ամիս, հայտնում է ակումբի կայքը:

Բելգիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի մոտ վիրահատության անհրաժեշտություն չկա: Դե Բրույնեն օգոստոսի 15-ին ծնկի վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» մարզման ժամանակ:

Անգլիայի նախորդ առաջնությունում բելգիացի կիսապաշտպանը մասնակցել է 37 հանդիպման եւ դարձել 8 գոլի հեղինակ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում