11:40  ,  17 օգոստոսի, 2018

Դավիդ Օսպինան հեռանում է «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» կոլումբացի դարպասապահ Դավիդ Օսպինան մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն:

Sky Italia-ի համաձայն՝ Կոլումբիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել իտալական ակումբում եւ առաջիկայում կկնքի պայմանագիր:

Դավիդ Օսպինան 2014-ին ֆրանսիական «Նիցայից» էր տեղափոխվել «Արսենալ», որի կազմում մասնակցել է նախորդ մրցաշրջանի 21 հանդիպման, բաց թողել 20 գոլ եւ 9 խաղերում անառիկ պահել դարպասը: Այս ամռանը «Արսենալը» Լեւերկուզենի «Բայերից» ձեռք էր բերել գերմանացի դարպասապահ Բերն Լենոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս