10:59  ,  17 օգոստոսի, 2018

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Չելսիի» դեմ խաղում (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Չելսիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա մեկնարկային րոպեներից:

«Արսենալ». Պետր Չեխ, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Նաչո Մոնրեալ, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի, Հենրիխ Մխիթարյան, Մեսութ Օզիլ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Օգոստսոսի 18-ին «Չելսիի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:30-ին: Պրեմյեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» 0:2 հաշվով պարտվել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Չելսին» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Հադերսֆիլդի» նկատմամբ:

Daily Star-ը ներկայացրել է նաեւ «Չելսիի» հավանական մեկնարկային կազմը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով