10:47  ,  17 օգոստոսի, 2018

«Փյունիկի» ղեկավարը շնորհավորել է «Մաքաբիին»

Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Թել Ավիվի «Մաքաբիից» կրած պարտությունը, որից հետո հայկական ակումբը լքեց պայքարը:

«Տղաները պայքարեցին ամբողջ ուժով: Բոլորին կեցցե՝ խաղացողներին, մարզչական շտաբին ու Հայաստանից ժամանած երկրպագուներին: Իհարկե, ցավալի է, քանի որ կես քայլ չբավականացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար: «Մաքաբին» արժանի մրցակից է: Շնորհավորում եմ նրանց հաջորդ փուլ դուրս գալու առթիվ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռուսաստանաբնակ գործարարը:

Հիշեցնենք, որ Թել Ավիվում կայացած պատասխան խաղում Իսրայելի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Երեւանում կայացած առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը:

«Փյունիկը» հայկական ֆուտբոլի պատմության միակ ակումբն է, որը եվրագավաթներում հաղթանակի հասավ որակավորման 2 փուլերում:

Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում «Մաքաբին» կհանդիպի նորվեգական «Սարպսբորգին», որը պայքարից դուրս թողեց խորվաթական «Ռիեկային» (1:1, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով