09:55  ,  17 օգոստոսի, 2018

«Զենիթի» տպավորիչ ցուցանիշները

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում 8:1 հաշվով հաղթելով Մինսկի «Դինամոյին», կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը եվրագավաթներում «քամբեքի» ցուցանիշով:

Առաջին խաղում բելառուսական ակումբն առավելության էր հասել 4:0 հաշվով: «Զենիթը» նույն հաշվով «Դինամոյին» հաղթեց հիմնական ժամանակում, իսկ ավելացված ժամանակում խփեց եւս 4 գոլ:

Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշարում «Բարսելոնան» նմանատիպ «քամբեք» էր կատարել ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ դիմակայությունում (0:4, 6:1):

«Զենիթը» դարձավ առաջին ռուսական ակումբը, որը հաղթանակի է հասնում առաջին խաղում 0:4 հաշվով պարտվելուց հետո: Բացի այդ, մինչեւ այս ռուսական ոչ մի ակումբի չէր հաջողվել 4 գոլ խփել լրացուցիչ ժամանակում, հայտնում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում «Զենիթի» մրցակիցը կլինի նորվեգական «Մոլդեն», որը պայքարից դուրս է թողել շոտլանդական «Հիբերնիանին» (0:0, 3:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս