00:53  ,  17 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» խաղացողը տեղափոխվեց Իտալիա

«Բարսելոնայի» պաշտպան Մարլոնը կարիերան կշարունակի իտալական «Սասուոլոյում», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: «Սասուոլոն» բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 6 միլիոն եվրո: «Բարսելոնան» ունի ֆուտբոլիստին վերադարձնելու իրավունք, նաեւ 50 տոկոս նրա հետագա տեղափոխություններից:

22-ամյա խաղացողը անցած մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս ֆրանսիական «Նիցայում»՝ անցկացնելով 27 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում