22:54  ,  16 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» պարտվեց՝ 0:5 (տեսանյութ)

Երեւանի «Ալաշկերտն» ավարտեց պայքարը եվրագավաթային մրցաշրջանում: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը Ռումինիայում մրցեց այդ երկրի չեմպիոն «Կլուժի»հետ եւ պարտվեց 0:5 հաշվով (տեսանյութ):

Առաջին խաղակեսում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը երկու գոլ բաց թողեց: 20-րդ րոպեին «Ալաշկերտի» դարպասին նշանակած 11 մետրանոցն արդյունավետ է իրացրել դաշտի տերերի արգենտինացի կիսապաշտպան Խուան Կուլիոն: Կանոնները խախտել էր «Ալաշկերտի» սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը:

Ավելացված առաջին րոպեին պորտուգալացի Անտոնիո Կոնսեյսաուի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկել է ֆրանսիացի հարձակվող Բիյել Օմրանին:

Երկրորդ խաղակեսում հայկական թիմը եւս երեք գոլ բաց թողեց: Դուբլի հեղինակ դարձավ Օմրանին: Աչքի ընկան նաեւ ռումինացի կիսապաշտպաններ Օվիդիու Հոբանը եւ Սեբաստիան Մայլատը:

Հիշեցնենք, որ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Ալաշկերտը» պարտվել էր 0:2 հաշվով:

 «Կլուժի» հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժի» դիմակայության հաղթողը:

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ

«Կլուժ» (Ռումինիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 5:0  (առաջին խաղ՝ 2:0)

Խուան Կուլիո, 20, 11մ, Բիյել Օմրանի, 45+1, 62, Օվիդիու Հոբան, 59, Սեբաստիան Մայլատ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով