19:45  ,  16 օգոստոսի, 2018

Օզբիլիս. Դժվար տարիներ էին

Նախորդ տարիները դժվար էին, քանի որ քիչ էի խաղում, ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հոլանդական «Վիլլեմ Երկրորդի» մամուլի ծառայությանը:

28-ամյա ֆուտբոլիստը Հոլանդիա է տեղափոխվել թուրքական «Բեշիկթաշից»:

«Հիմա դարձյալ ցանկանում եմ վայելել խաղը: Իմ տեղափոխությունն այստեղ գիտակցված է արվել: Ինձ համար օգտակար կլինի այս ակումբում հանդես գալը «Այաքսից» նախկին երկու խաղընկերներիս հետ: Հոլանդական միջավայրը հարազատ է ինձ»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը:

Հայ ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը մեկ տարով է: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բեշիկթաշին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս