19:32  +04,  16 օգոստոսի, 2018

Ունաի Էմերի. Պետր Չեխը կխաղա «Չելսիի» դեմ

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Չելսիի» դեմ լոնդոնյան դերբիում «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դարպասապահներ, գերմանացի Բերնդ Լենոյի եւ չեխ Պետր Չեխի մրցակցությունում նախապատվությունը կտա 36-ամյա Չեխին:

«Շատ գոհ եմ Չեխի խաղից: Նա բարձրակարգ խաղացող է, ունի հսկայական փորձ: Ես հավանում եմ նրա խաղը: Որոշումը հեշտ է տրվել: Մեկնարկային կազմում կլինի Պետր Չեխը: Ես հավատում եմ նրան: Եթե նա ոչ ամենահաջող հանդիպումը անցկացնի, ապա միեւնույն է՝ ես կշարունակեմ վստահել նրան»,- Էմերիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի առաջին տուրում եւս «Արսենալի» մեկնարկային կազմում Չեխն էր, որը երկու գոլ բաց թողեց «Մանչեսթեր Սիթիից»:

«Չելսի» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...