Իսպանական Լա Լիգան համաձայնության է հասել Relevant ընկերության հետ առաջիկա 15 տարիներին ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մի քանի հանդիպումներ ԱՄՆ-ում եւ Կանադայում անցկացնելու վերաբերյալ: Ստեղծվել է LaLiga North America ընկերությունը: Այն Պրիմերայի շահերը կներկայացնի Հյուսիսային Ամերիկայում, որը 2026-ին կընդունի (Կանադան, ԱՄՆ-ն եւ Մեքսիկան համատեղ) աշխարհի առաջնությունը:
«Սա հեղափոխական համաձայնություն է, որը մեծ խթան կլինի ԱՄՆ-ում եւ Կանադայում ֆուտբոլի տարածման եւ զարգացման համար»,- Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Պայմանագրով նախատեսված է, որ արդեն այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» մեկական հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում