17:49  ,  16 օգոստոսի, 2018

Լուկակուն հայտնել է, թե երբ կհեռանա Բելգիայի թիմից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մտադիր է Բելգիայի ազգային հավաքականից հեռանալ 2020թ. Եվրոպայի առաջնությունից հետո:

«Ամեն խոշոր մրցաշարում մեր նվազագույն խնդիրը կիսաեզրափակիչն է: Մենք պետք է մեկնենք տիտղոսի հետեւից, սակայն կիսաեզրափակիչ չհասնելը համարվում է ձախողում: Ժամանակակից ֆուտբոլում արդեն 12-13 տարեկանում վաստակում են պրոֆեսիոնալների չափ: Այդ պատճառով մարզական քաղցը ժամանակից շուտ է անցնում:

Հիմա ես 25 տարեկան եմ, դեռ չեմ հասել գագաթին: Երիտասարդների մեջ տեսնում եմ մրցակիցների, որոնք ցանկանում են զբաղեցնել իմ տեղը, բայց ես դեռ չեմ ցանկանում նահանջել: Երկու տարի հետո կարող են հավակնել այդ տեղին հավաքականում»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնությունում Բելգիայի հավաքականը գրավեց երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում