17:10  ,  16 օգոստոսի, 2018

«Արսենալի»՝ վնասվածքից վերականգնվող ֆուտբոլիստների վերականգնման ժամկետները

Լոնդոնի «Արսենալի» բժշկական շտաբը տեղեկատվություն է ներկայացրել վնասվածքից վերականգնվող ֆուտբոլիստների վերաբերյալ, հայտնում է ակումբի կայքը:

Անգլիացի կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլզը թիմին չի օգնի սեպտեմբերին: 20-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է սրունքի կոտրվածք, ինչի պատճառով նա բաց կթողնի 6-8 շաբաթ: Նույնքան բաց կթողնի նաեւ անգլիացի պաշտպան Կարլ Ջենկինսոնը, որը ստացել է կրնկի վնասվածք:

Ծնկի վնասվածք ստացած բոսնիացի պաշտպան Սեադ Կոլաշինացը դաշտ կվերադառնա հոկտեմբերին, իսկ «Արսենալի» ավագ Լորան Կոսելնին մարզումները կվերսկսի նոյեմբերին:

Իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալն ու անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը վերսկսել են մարզումները թիմի ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» 0:2 հաշվով տնային պարտություն էր կրել գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»: Երկրորդ տուրում լոնդոնյան ակումբը օգոստոսի 18-ին կհյուրընկալվի «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում