15:31  ,  16 օգոստոսի, 2018

Վասիլի Ուտկինի ռեպորտաժը՝ Երեւանի ու «Փյունիկ» - «Մաքաբի» խաղի մասին

Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը ռեպորտաժ է պատրաստել Հայաստան կատարած այցի ու Երեւանի «Փյունիկի» եւ Թել Ավիվի «Մաքաբիի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղի մասին: Ռուս մեկնաբանը Երեւան էր ժամանել հենց այդ հանդիպման համար:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: «Փյունիկի» եւ «Մաքաբիի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Իսրայելում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

«Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով