16:50  ,  16 օգոստոսի, 2018

«Բավարիայի» հարձակվողի տպավորիչ գոլը

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Սանդրո Վագները գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Համբուրգի» հետ ընկերական խաղում: 41-րդ րոպեին Վագները մրցակցի դարպասը գրավել է կրնկի հարվածով՝ դառնալով դուբլի հեղինակ:

Հիշեցնենք, որ այդ խաղում Գերմանիայի չեմպիոնը հաղթել էր 4։1 հաշիվը: «Բավարիայից» դուբլի հեղինակ էր դարձել նաեւ գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում