13:40  ,  16 օգոստոսի, 2018

Կազեմիրո. «Ռեալը» զգում է Ռոնալդուի կարիքը

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան կազեմիրոն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում 2:4 հաշվով Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո նշել է, որ Արքայական ակումբն ունի Թուրինի Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիքը:

«Ցավալի պարտություն էր, սակայն սա ճանապարհի միայն սկիզբն է: Մենք միանգամայն վստահ ենք մեր մարզիչի վրա եւ ցանկանում ենք նրա հետ կիսել պարտության պատասխանատվությունը: Հաղթում ու պարտվու մենք միասին:

Իհարկե, զգում ենք Ռոնալդուի կարիքը, սակայն դա արդեն անցյալում է: Կարծում եմ՝  Կրիշտիանուի պես խաղացողի կորոստը զգալ կտար ցանկացած թիմում»,- բարզիլացու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած խաղում «Աթլետիկոն» հաղթեց լրացուցիչ ժամանակում ու պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ կրկնելով 2010-ի ու 2012-ի հաջողությունը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով:

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում առաջին անգամ հանդիպեցին նույն քաղաքը ներկայացնող թիմեր:

Արքայական ակումբը եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում նախորդ անգամ պարտվել էր 18 տարի առաջ: 

Վերջին 11 տարում Խուլյեն Լոպետեգին առաջին մարզիչն է, որը «Ռեալում» պարտվում է առաջին պաշտոնական խաղում: Նախորդ անգամ նման անհաջող մեկնարկ գրանցել էր գերմանացի Բերնդ Շուստերը, որի գլխավորությամբ մադրիդցիները 2007 թվականի օգոստոսին Իսպանիայի Սուպերգավաթի խաղում պարտվել էին «Սեւիլիային» (0:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս